Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է անվտանգության վստահելի մթնոլորտ

Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է անվտանգության վստահելի մթնոլորտ
11.09.2017 | 22:01

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած փաստաթղթերի շուրջ քննարկումներ սկսելու համար անհրաժեշտ է անվտանգության վստահելի մթնոլորտ ստեղծել` ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով սեպտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ պատգամավորը նշեց, որ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։ «Հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է։ Խոսքը հանգամանքների առկայության մասին է, որոնք կվերականգնեն բանակցային մթնոլորտը։ Խոսելով բանակցային միջավայրի մասին՝ մենք, առաջին հերթին, նկատի ունենք Վիեննայի համաձայնությունների լիակատար իրականացումը, անվտանգության միջավայրի համար համապատասխան մեխանիզմների կիրառումը, որոնք կկանխեն ռազմական գործողություններն ու սադրանքները»,- նշեց Աշոտյանը։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ